Tuesday, 4 January 2011

Նոր նապաստակն ու ձյունը

2 ժամ առաջ խմեցի 2 բաժակ սուրճ ու հիմա ուղեղս երազում է քնելու մասին:Ասում են, ինչպես դիմավորես նոր տարին, այդպես էլ կանցկացնես ամբողջ տարին:Դա իմ դեպքում այնքան էլ ձեռնտու չի, որովհետև ես քնքոտի մեկն եմ:
Ամեն ինչ սկսվեց նոր տարվա գիշերից ու առաջին ձյունից:Դիմավորեցի 2011թվականը լավ տրամադրությամբ, թեթևության զգացողությամբ, որ վերջապես գլորվեց 2010-ը:Անցյալ  տարի տարեմուտին ես տագնապի ու վախի զգացողությամբ դիմավորեցի 2010ը, ու ինտուիցիաս ինձ չդավաճանեց:Իսկ 4 օր առաջ ես զգացի, որ հանգիստ եմ, նոր տարվա վերաբերյալ ունեմ շատ սպասելիքներ, ակնկալում եմ նշանակալից փոփոխություններ ու ուզում եմ, որ բոլորի մոտ ամեն ինչ լավ լինի,,Շատ եմ ուզում:Ճ
Նոր տարվա գիշերը ես արթուն մնացի մինչև առավոտ:Չկարծեք, թե պարում, ուրախանում էինք, կամ էլ դուրս էինք եկել ձնագնդի խաղալու:Ես տանն էի, միայնակ, բոլորը քնած էին: Լուսացրեցի այդ գիշերը տոնական սեղանը պատրաստելով:Քանի որ տանը չէինք նշում, ես համարյա ոչինչ չէի դրել:Հարազատության հետ տարվա առաջին ժամերն անցկացնելուց հետո տուն եկանք ժամը հինգին, և պարտավորվածությունս ու  դինջությունս, հոգնածությունս ու քնքոտությունս, առաջին ձյունը վայելելու բուռն ցանկությունս ինձ ստիպեցին մնալ արթուն և կարգի բերել կիսատ պռատ մնացած տոնական սեղանս:Ընդհանրապես ես սիրում եմ սեղան դնելու գործնթացը, ամեն ինչ պատրաստելու պրոցեսը....
Լավ մանրամասները թողնեմ մի կողմ, նկարագրեմ այն հիասքանչ տեսարանը, որ երևում էր լուսամուտից դուրս այդ պահերին, որը լցնում էր էությունս անսահման երջանկությամբ, հիացմունքի ու լիարժեք ձմեռ վայելելու զգացողությամբ:Դա մի ռոմանտիկ տեսարան էր, ու ես խոհանոցի վարագույրը մի կողմ էի ձգել, որպեսզի ոչ մի վայրկյան չկորցնեմ այդ հրաշքը, այդ ձյուն  ու նոր տարի համադրությունը, բնության այդ հիպերռոմանտիկ փոփոխությունը:
Սկզբից ամեն ինչ մոխրագույն էր` կապված նախօրոք տեղած անձրևից, հետո դանդաղ սկսվեց լուսաբացը, որը  երկնագույն երանգներով իջեցրեց լույսը, ապա հետզհետե ճերմակեց ամեն ինչ, ծածկվեց նապաստակի պես փափուկ, սպիտակ ու անմեղ ձյունով......

Դա նման էր երազանքի իրականացման`այդքան  սպասված ու տենչած ....
Առավոտյան, երբ բոլորը արթնացան, ես իրենց թողեցի արդեն պատրաստված սեղանն ու ձյան ուրախությունը ու գնացի քնելու....
Հ.Գ. ինձ բացարձակ չհուզեց այս տարեմուտին  հեռուստահաղորդումների կրկնությունը, ձվի թեմաներն ու ապպա պայմանագրերը, որովհետև ես ցերեկները քնած եմ անցկացնում այս տարում, գիշերները` արթուն.....

4 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. You are always welcome and thanks for visiting my blog. May God Bless you more happiness.

    ReplyDelete