Ես ու մամաս նույն օրը երեխա ենք ունեցել: Ճիշտ է, դա եղել է 17 տարվա տարբերությամբ, սակայն ես դրանում տեսնում եմ խորը փիլիսոփայություն:
Մաման ունեցել է աղջիկ, ես` տղա:
Կայը /անձնագրով` Կարինե/ մամայի ամենախոհեմ քայլն է /ինձ վերաբերվող/:Իրար հետ մենք խորը փիլիսոփայահոգեթերապեվտավերլուծական բազմաթիվ սեանսներ ենք անցկացնում, միմյանց հետ գաղտնիքազրկում ենք մեր բոլոր խնդիրները, միասին դաստիարակում ենք մեր երեխաներին, ծնողներին վերաբերվող հարցերը մանրակրկիտ վերլուծում ենք, սուրճ ենք խմում Կայի պատրաստած խմորեղեններով, հեռախոսով խոսում ենք երկար` նպատակով ու աննպատակ, դպրոցում միասին անցկացնում ենք իմ "պատուհաններն ու լուսամուտները", իրենց կամ մեր տանը շփվելիս զրկվում ենք ինչ-որ մի թանկ իրից /սա արդեն ապացուցված ֆենոմեն է:Մեր միասին սուրճ-արարողակարգի ժամանակ կամ երեխաներից մեկը իրեն վնաս է պատճառում, կամ մի որևը թանկարժեք բան են ջարդում նրանք այդ ընթացքում:/Պատկերացրեք, ինչ աստիճան ենք անջատվում մենք միասին.....
Մեր բյուջեների ճեղքվածքները սոսնձում ենք իրար միջոցով, ճաշատեսակների ու աղցանների կոնսուլտացիաներ ենք անում, մեկս մյուսին երեխապահելտեղգնալու մեջ աջակցում ենք, զբաղվում ենք ծաղկաբուծությամբ, ամռանը` լողով, ու էլի շատ բաներով, սակայն միակ բանը, որ ես չեմ կարողանում կիսել նրա հետ, խմորեղեն պատրաստելն է:Դեռ ամեն ինչ առջևում է........
Քրոջս ծնվելը բացարձակապես չեմ հիշում, անգամ նրա մանկությունը չեմ հիշում: Մի քիչ լացկան էր, ավելի ճիշտ` շատ լացկան, երևի դրա համար էլ չեմ հիշում:Փոքր տարիքում մենք իրար հետ տիկնիկով չենք խաղացել, ես նրան չեմ խնամել, դեռ ավելին` իմ բոլոր հերակալներն ու տիկնիկները ավիրվում էին նրա ձեռքով:Երբ մի քիչ մեծացանք, ինքն ու եղբայրս նույն ջոկատից էին, ես `առանձին:Իրենց գերխնդիրն էր թռցնել իմ "Դարակի բանալին", ուր պահվում էին իմ ծամոններն ու հերակալները:Դրա պատճառով մենք ընդիմությունն էինք:Խաղերում միշտ իրենք երկուսով էին, ես` մենակ:Իրենք արտաքինից անգամ նման էին, ես` ուրիշ:Իրենք շփվող, աշխույժ ու ինքնավստահ էին, ես` ամաչկոտ ու իրենց ծիծաղի առարկան:
Եթե իմ մելանխոլիկ բնավորությունը տեղի չտար, երևի ես ու քույրս այդպես էլ մնայինք առանձին- առանձին....
Ամեն ինչ փոխվեց պատանեկան տարիքում:Ինքնաբերաբար մենք փոխվեցինք, կապվեցինք, և ես ուսանողության տարիներին ու հետո /ամուսնանալուց հետո ևս/ գիտակցում էի , որ աշխարհում ամենից շատ սիրում եմ քրոջս:
Մեր բյուջեների ճեղքվածքները սոսնձում ենք իրար միջոցով, ճաշատեսակների ու աղցանների կոնսուլտացիաներ ենք անում, մեկս մյուսին երեխապահելտեղգնալու մեջ աջակցում ենք, զբաղվում ենք ծաղկաբուծությամբ, ամռանը` լողով, ու էլի շատ բաներով, սակայն միակ բանը, որ ես չեմ կարողանում կիսել նրա հետ, խմորեղեն պատրաստելն է:Դեռ ամեն ինչ առջևում է........
Կայը իմ մեծագույն քննադատն է:Նրա մշտական նկատողություններից ես զգաստանում եմ, և դա պարզապես հիասքանչ է:Քանի որ ես բնույթով հետևողական չեմ, անփույթ եմ ու դինջ, /իսկ ինքը իմ հակապատկերն է/դա նպաստում է, որ ես գոնե դրանց ներքո մի քիչ մշակվեմ, դառնամ այնպիսին, ինչպիսի պետք էր լինել :
Շնորհավո'ր ծնունդդ, Կա'յ,, Քեզ շատ եմ սիրում:
ստացվում է`ձեր քույրը ձեզնիղ 17 տարով փոքր է??? թե սխալ հասկացա??
ReplyDeleteՉէէէ, ինքն ինձանից փոքր է 4 տարով,,ուղղակի երբ ծնվեց իմ տղան ինքը 17 տարեկան էր:
ReplyDelete