Saturday, 4 February 2012

Գեներ

Առաջին անգամ "ELLE" ամսագրում մի ջիգիթ գրավեց, որը սպորտային կազմվածք ուներ ու խցկել էր իրեն ջինսե տաբատի մեջ:Սուրճի գույն մարմին` բրոնզագույն փայլով, մուգ կապույտ ջինս, սև գանգուր անփույթ մազեր, ...........................ՇԱՆԹԱՀԱՐՈՒՄ    !!!!!!!!!!!.
Լուսանի հայացք, սարսուռ  մարմնովս, զգացի որ գիտակցականս ինձ չի ենթարկվում, գաղափարապես արդեն ջիգիթի կողքին էի, ֆիզիկապես Վանաշենում մեր բազմոցին նստած:                                          ......

Տարիներ անց  մտա կոսմետիկայի խանութ, գաղափարապես մազի ներկ գնելու,  վաճառողին տեսնելիս` ֆիզիկապես դարձա անլեզու:Խոսելու ունակությունս ընդհատվեց, ուղեղս մթագնեց հիշողությունս կորցրեցի և կենդանի մնացած միակ բջիջս շշնջաց, որ եթե արագ հայացքս չիջեցնեմ, ապա  մտավոր հետամնացի տպավորություն հաստատ կթողնեմ, էլ չխոսեմ խուլ ու համր լինելու մասին:
Այդ օրվանից հասկացա, որ "կապույտ աչքերն" ինձ հակացուցված են:Նրանց ուղիղ նայելիս ես կորցնում եմ տիրապետումս, շոկահարվում եմ, թուլանում, երևակայությունս բորբոքվում, հասնում է մինչև Բորաքայ ու Մալդիվյան կղզիներ:          .......

Ամուսնացա հասկացա, որ իմ ժառանգները հնարավոր է, որ ունենան դա /Սամվելենց գեներում նույնպես կա/ ու փափագում էի, որ Հարութը  ունենա կապույտ աչքեր, հատկապես որ ես մուգ մաշկ ունեի, համադրությունը կլիներ շքեղություն:Իհարկե գեներով Հարութը չշռայլվեց, փոխարինվեցին իմ փափագները կանաչա-դարչնագույն աչքերով, ցորենագույն մաշկով, բաց մոխրադարչնագույն մազերով:          

 Այսօր մտա դասարան, ուր հավաքվել էին աշխարհագրության օլիմպիադայի երեխաները, անմշակ աղջիկներ, տղաներ, սև հոնքերով, սև զգեստներով, բաց մազերով, ուղիղ, գանգուր, հայկական կանաչ աչքերով:Հիշեցի ՋԻԳԻԹԻՆ, չանզգայացա.........ուրախացա, որ մեր գեները վերադառնում են...

No comments:

Post a Comment