Բնության նկատմամբ իմ "չտեսությունը" սկսվեց բակում ծաղկանոց հիմնելիս:Ես սկսեցի ամեն թփի հետ խոսել, զարմանալ յուրաքանչյուր սանտիմետր աճի վրա, հոգատարությունս մաքսիմալ դրսևորել նրանց նկատմամբ, և այսօր անցյալ տարվա տնկած բոլոր բույսերը փթթում են, ծաղկում, իսկ դեկորատիվ ծառերն արդեն ծածկում են բակի մերկ ու չոր պատերը, իսկ ես բակ իջնելով` մոռանում եմ տուն վերադառնալու մասին:
Առաջին ծաղիկները, ծառերը տնկելուց հետո, ես սկսեցի ներշնչել, թե էկզոտիկ կլինի նաև Հայաստանի տարբեր անկյուններից վայրի բույսեր բերել, տնկել բակում ու հարմարեցնել նրանց Արարատի կլիմային:Եվ առաջին բույսը, որ գրավեց ուշադրությունս Ջերմուկում ջրվեժի շրջակայքում և զբոսայգում բավականին մեծ քանակությամբ, խիտ, շքեղ և հոտավետ կոծուկն էր:Հայտնի է նաև բալդրղան, քեղ և ղաշ անուններով:
Իմ ցանկությանը, հանել այդ բույսից, բերել և աճեցնել մեզ մոտ, քմծիծաղ առաջացրեց տեղի բնակիչների մոտ:Նրանք համոզում էին ինձ, թե դա պարզապես խոտ է , անասնակեր, սակայն ես մնացի անդրդվելի: Բույսի տեսքը, թարմությունը, թփերի կանաչը, բարձրությունը այնպես էին ոգևորել, որ ես չափազանց դժվարությամբ, սական մի կերպ քարերի միջից 2 փոքր կոծուկներ բերեցի, տնկեցի բակում և սկսեցի ամեն օր ջրել ու ստվեր ապահովել` իբրև թե Ջերմուկ դարձնելով բակի այդ փոքրիկ հողակտորը նրանց համար:Բույսը արագ հարմարվեց, բավականին լավ աճեց, և որոշ ժամանակ անց ես հայտնաբերեցի, որ Արարատի մարզում նույնպես շատ կա նրանից, և նրա մատղաշ ընձյուղները ուտելի են, դրանցից թթու են դնում:
Կոծուկի անունն իմացա մեկ տարի անց, երբ այն արդեն հասակիս էր հավասարվել, դարձել էր գեղեցիկ "ծառ":
Պատահական նկատեցի մի անծանոթի նկարում "գեղեցկուհուս", արդեն ծաղկած, ավելի շքեղ, և նկարին վերաբերվող մեկնաբանություններից ապշեցի:Պարզվեց բույսը թունավոր է և վտանգավոր:Նրա հյութը այրվածքներ է առաջացնում, հատկապես արևի տակ գտնվելիս առավել վտանգավոր է:Կարող է արտաքուստ չերևալ այրվածքը , սակայն 2 օր հետո ի հայտ գալ:Ռուսերենով այն կոչվում է Борщеви́к Сосно́вского.

Ռուսերեն տեղեկատվությունը բույսի վերաբերյալ սահմռկեցուցիչ էր:Շատ հոդվածներ վերնագրված էին որպես "Գտիր և ոչնչացրու":Երկու օր շարունակ կարդացի բոլոր հնարավոր նյութերը կոծուկի մասին, հասկացա, որ դժվարությամբ պետք է բաժանվել բույսերիս "թագուհուց":Հասկացա, որ անցյալ ամառ թևերիս վրա փոքրիկ մգացած կետերը նրա հետևանքն էին:Եվ հունիսի սկզբին, տնկելուց մեկ տարի հետո, ես հագա ձմեռային երկարաճիտ կոշիկներ, երկարաթև ժակետ, ձեռքերիս` ռետինե ձեռնոցներ, և բահն ուսիս գնացի հրաժեշտ տալու կոծուկներիս:Դժվարությամբ, բայց մեծ եռանդով ոչնչացրեցի նրանց, մասնատելիս տարածվեց նրանց ուժեղ հոտը ու դեռ մի քանի օր շարունակ, մինչև չորանալը դեռ երկար բուրում էին.......
Ճիշտ է նրան ձեռք չտալու դեպքում ոչինչ չէր պատահի, սակայն նա հանդիսանում է լուրջ խնդիր, վիրուսի պես մի բան հողակտորի համար, քանի որ արագ է աճում, մեծ տարածքներ է կլանում, նրանից մաքրազերծաց տեղում երկար ժամանակ ոչինչ չի աճում, նրա հյութը առաջացնում է նույնիսկ երրորդ աստիճանի այրվածքներ, և էլի մի շարք անոմալ երևույթներ:

No comments:
Post a Comment