Հիշողությանս արխիվները պեղելով մրցակցության միակ դեպքը, որ իր մասին հիշեցրեց, դպրոցական տարիների մի անդեմ պատմություն էր, որով ես ճանաչեցի համադասարանցիներիս չբացահայտված կողմեր, իսկ իմ պարագայում՝ հանդուրժողականության մաքսիմալ դրսևորումը նրանց նկատմամբ:
Միջին դասարաններում էր, երբ մտավոր ունակություններս գերազանցեցին ուսուցիչների սպասումները, և նրանք իրենց հատուկ ոգևորիչ համեմատականներով շարժեցին համադասարանցիներիս "ինքնասիրությունը"՝ ստիպելով նրանցից ոմանց վերելքս ստվերելու միջոցներ ձեռնարկել :
Հետաքրքիր էր, որ յուրօրինակ ձև էր ընտրվել Նախանձ-Մրցակցի / կամ Նախանձ-Մրցակցուհու/ կողմից, որը այդպես էլ մնաց չբացահայտված, մինչև որ վերը նշվածը ինքնակամ դադարեց պայուսակիցս հանել և տանել բոլոր տետրերս:
Զարմանալի էր, բայց այն ժամանակ այսչափ զգացմունքային չէի որպեսզի վիրավորվեի նրա անոնիմ գործողություններից, ընդհակառակը՝ իմ կարդացած բոլոր դետեկտիվ պատմությունների տպավորիչ սցենաները ընդօրինակեցի պարզելու համար, թե վերջապես ով է գործող անձը:Դասամիջոցներս վերածվեցին շպիոնաժի, ընկերուհիներս Հերքյուլ Պուարոյի բանականությամբ զինվեցին, պահմտոցի խաղալը դպրոցի բակից տեղափոխվեց սրահներ, սակայն՝ ապարդյուն:
Մրցակիցս ավելի ճկուն էր գործում:Կարծում եմ նույնիսկ համախոհներ ուներ, որոնք ինձ զբաղեցնելով հաջողում էին նրա գործողությունները:
Հիմա ժպտալով եմ հիշում այդ մասին, սակայն այն ժամանակ ստիպված էի հոգեբանական որոշ էտապներ անցնել, քանի որ ուսուցիչները դժկամությամբ էին ընդունում, թե տետրերս գողացել են չկան :
Ինչը ստիպեց դադարեցնել դա, դժվարանում եմ ասել, բայց փոխարեն ձգտելու, օգնություն ակնկալելու, մրցակիցս որոշել էր ուղղակի դասերից առաջ պայուսակիցս լիկվիդացնել բոլոր տետրերս ըստ իրեն՝ դրանով փորձելով ուսուցիչների բարկությունը սևեռել իմ անփութության վրա և ինձ հրապարակավ հանդիմանությունների արժանացնել:
Ինչևէ, անկախ ամեն ինչից ես շարունակեցի պահպանել լավ հարաբերություններ բոլոր համադասարանցիներիս հետ և հետագա տարիների ընթացքում մոռացության տվեցի պատահածը.....
Ուսուցիչ դառնալով ես դբախվեցի մրցակցություն երևույթի հետ, և այս պարագայում նորից աշակերտների միջև:Որոշ ուղղորդումներով, մեթոդներով հնարավոր է առողջ մրցակցություն ապահովել , բայց դա անարդյունք կլինի, եթե այդ նուրբ խնդիրը արհեստականորեն դժվարեցնեն ծնողները..........
Ներկայումս լայնորեն կիրառվող համագործակցային ուսուցումը մեղմում է մրցակցությունը՝ տեղի տալով խմբային աշխատանքին, խթան հադիսանալով ընդհանուր գաղափարի կամ ծրագրի իրականացմանը:
Մի գուցե դա օգնում է թույլ ընդունակության տեր անհատին, սակայն հակառակն է լինում ուժեղ անհատականության վերաբերյալ:
Ընդհանուր շահը իր մեջ ձուլում է մի շարք առանձնահատկություններ ինչպիսին են ինքնուրույն մտածողությունը, ուժեղ ու առողջ մրցակցությունը, ուժեղ անհատականության ավելիին ձգտելու կարողությունը....
Սա առանձին և քննարկվող թեմա է, որին կանդրադառնամ մեկ այլ գրառման մեջ...

No comments:
Post a Comment