Հասոն իրեն հատուկ թիթիզահարությամբ պատրաստվեց այդ առավոտյան:Հագավ 12սմ բարձրությամբ կոշիկներ, դասական դասատուական հագուկապ, չալարեց ականջներին կրել մեեեեծ կլոր մետաղյա ականջօղեր, մատներին շարել արծաթյա իր սիրելի մատանիները և ընկերուհիների հետ մի քանի ժամ չաչանակելուց հետո ուղղվեց դեպի նոր աշխատավայր, որտեղ իրեն սպասում էին մեծ ուրախությամբ:
Թեև ինձ համար զարմանալի էր իմ անտարբերությունը սեփական ուրախությանս նկատմամբ, բայց նոր աշխատանքի հագուկապի մանրամասները ավելի զարմացրեցին ինձ` երբ մենեջերը ուղղակի հանձնարարեց կարդալ տվյալ կազմակերպության աշխատողների արտաքին տեսքի մասին հատուկ պայմանները:
Իմ 12 սմ միանգամից հալչեց պայմանների թեժության ներքո, իսկ փաստը, որ ես վաղվանից պետք է համազգեստով աջուձախ քայլեմ խանութում, ավելի շիկացրեց ընկալելու իմ ունակությունը:Ես բազմիցս հայտարարել եմ, որ երբեք "սև" չեմ հագնում, և այս պարագայում վերստին համոզվեցի, որ "երբեք մի ասա երբեք"ը իմ համար գործում է արտահայտության լիակատար իմաստով...
Սև համազգեստ, սև տաբատ, սև դասական կոշիկներ, զարդերի լիակատար բացակայություն, բարձրակրունկ կոշիկի թույլատվությունը մինչև 7սմ:Ասել է թե, ................ տիպիկ արտաքին` օձիքի ու մազերիս ջերմ համադրությունը անտեսած:
Հետաքրքիր է, հնարավոր չէր այդյոք հայուհիների համար մեկ այլ համազգեստ մտածել, չէ որ ազգին հատուկ թուխ մաշկի հետ այն պազապես անհամատեղելի է:
Ինչևէ, հաջորդ օրը ես արդեն ունեի այդ տեսքը, և իջնելով 12 սմից ես հայտնվեցի ուղիղ հատակին սև հասարակ, տափակ կոշիկների մեջ, և օգտվելով այն պահից, որ ոչ ոք չկար տարածքում, ես մի քանի քայլ ետ ու առաջ արեցի թաթերի վրա` իմիտացիա անելով բարձրակրունկ կոշիկներ, որպեսզի ինքնավստահություն ներշնչեմ ինքս ինձ, որովհետև նորեկ լինելով ես չգիտեի աշխատանքի վերաբերյալ տարրական գիտելիքներ, ինչը ինքնագնահատականս հասցնում էր զրոյի:
Ու դեռ մի քանի օր շարունակ ես դեռ երկմտում էի,թե արդյոք համազգեստը սազում է ինձ, թե.... սակայն նրանում վստահորեն զգում էի մեր ջերմ բրենդի մի փոքր մասնիկը, թեկուզ առանց հիմնավոր գիտելիքների......

No comments:
Post a Comment