Ձմերուկը ոմն դալտոնիզմով տառապյալի կողմից կնքված մրգա-բանջարեղենային տեսակ է, որը նկատի ունենալով վերջին միզամուղային հատկությունը կնքել է նրան watermelon` առանց հասկանալու, որ ինքը խաղացել է տվյալ մրգի ճակատագրի հետ:Դարերի ընթացքում ձմերուկը այդպես էլ չադապտացվեց սեխին, այլ գնալով ավելի ցայտուն զոլավոր տեսք ստացավ, իսկ ներսից էլ ավելի կարմրեց:Վերջերս հազվադեպ է հանդես գալիս մեծ կորիզներով իր տարատեսակով, որը բնավ ջնջեցին կոմունիստները իրենց հետ միասին :
Ձմերուկի ամնեաանհաջող տարբերակը ըստ իս մաստակ+ կամ սառնանուշ+ համադրության մեջ է:Դա կարծես նկուղում կամ ավտոտնակում երկար մնացած չօգտագործված ձմերուկից պատրաստված լինի:Այն կտրականապես արգելված է մեր տանը, և եթե անգամ երեխաներս սիրում են, նրանք օգտագործում են դա տանից դուրս մի քանի կիլոմետր մամայից հեռու տարածության վրա :
Մինչ պարսկական տարատեսակը ըմբոշխնում եմ մեծահարուստները, առաջին ռեալ հայկական ձմերուկի փիարը հեռուստացույցով սկսում է հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը, որը պրոպագանդում է սեզոնի սկզբում չխառնել ձմերուկը, խոզի խորովածն ու պաղպաղակը, հետագայում նաև եգիպտացորենը` խուսափելու համար հնարավոր ինֆեկցիաներից/փսխում, փորացավ +.../ և թունավորումներից:
Ձմերուկի հետագա փիարը -մարքետինգը սկսվում է օֆլայն կարգավիճակում հանրապետության մայրուղիների վրա, որտեղ շոգի և մի քանի օրյա պահպանման ժամկետից հետո չի բացառվում, որ ձմերուկ ձեռք բերելու դեպքում կարելի դառնալ Արա Ասոյանի պոտենցիալ պացիենտը:
Ձմերուկը հատկապես գործածելի է մարդկության շրջանում սառը վիճակում, կամ էլ դիլիմ- դիլիմ տարբերակով:Չի բացառվում նաև դիզայն արված զամբյուղները, որոնք աշխարհի հայտնի խոհարարները տեսնելիս երևի անաֆիլակտիկ շոկ կտանեն, կամ կընկնեն հալյուցինացիաների մեջ, քանի որ տվյալ բնագավառի ռաբիզությունները վաղուց իրենց տեղը զիջել են բնականին , այլ ոչ թե շերտ առ շերտ մատներով ձմերուկին բռն.....րելուն :
Վերևում նշված գործածելի ձևերն ունեն իրենց յուրօրինակ առանձնահատկությունները, հատկապես առաջինը քաղաքակիրթ պայմաններում մեծ ճանաչողականություն է վայելում, քանի որ բոլոր տեսակի կերույթներից հետո ցանկալի է սառը ձմերուկով վերջացնել պրոցեսը:
Դիլիմ դիլիմ տարատեսակը միայն ընդունված է նեղ ընկերական, ծովափնյա-վայրի, արշավային միջավայրում, որը անհամեմատելի հաճույք է համապատասխան վայրում գտնվողի համար:
Ձմերուկազգի մնացյալ բոլոր դրսևորումներից հում վիճակում "ուտելի" է նաև սեխը, որը ըստ վերը նշված դալտոնիկի հանդես է եկել ձմերուկից առաջ:
Սեխը ի տարբերություն ձմերուկի` ներսից գունավոր չէ, սակայն արտաքին կողմից հոտավետ է: Տարատեսակները տատանվում են դեղին, կլոր, շատ թարմ և "մեջը թափած", կամ գերհաս տարբերակներում:Ձմերուկը նույնպես ունի վերջին ձևը, որը անտանելի է ամեն դեպքում, և նույնիսկ հյուր գնալիս քաղաքավարությանը զոհ գնալ և կուլ տալուց, կարելի և կրկին և կրկին ընկնել բժիշկի ձեռքը:
Սեխը ճիշտ գնահատողի կողմից դրախտային վայելք է, և ես հպարտ հայտարարում եմ , որ ես սեխը գերադասում եմ ձմերուկից:
Սեխը ճիշտ գնահատողի կողմից դրախտային վայելք է, և ես հպարտ հայտարարում եմ , որ ես սեխը գերադասում եմ ձմերուկից:
Եվ' ձմերուկից, և' սեխից ժլատ տնային տնտեսուհիները պատրաստում են չիր: Նրանք ափսոսալով կեղևի վրայի բաց վարդագույն շերտը, այն քաղցրացրել են շաքարավազով, և իրենց հայտնաբերած գյուտը մեծ մասայականություն է վայելում իրենց պես գծուծ շնորհալի տանտիրուհիների շրջանում: Ձմռանը դրանք ուտելիս առաջանում են նոստալգիկ պահեր` կապված ամռանը պատահած տարբեր իրադարձությունների վերաբերյալ:
Ի տարբերություն սեխի` ձմերուկի կալորիաժն ու մարսողությունը ձեռնտու տարբերակ է ամռանը դիետա պահելու համար:Իհարկե սա այն դեպքը չէ, թե ուտելուց առաջ ուտել, թե հետո,, կարելի է օրվա ռացիոնի մեկ անգամը փոխարինել ձմերուկով:
Ի տարբերություն սեխի` ձմերուկի կալորիաժն ու մարսողությունը ձեռնտու տարբերակ է ամռանը դիետա պահելու համար:Իհարկե սա այն դեպքը չէ, թե ուտելուց առաջ ուտել, թե հետո,, կարելի է օրվա ռացիոնի մեկ անգամը փոխարինել ձմերուկով:
Ձմերուկի ամնեաանհաջող տարբերակը ըստ իս մաստակ+ կամ սառնանուշ+ համադրության մեջ է:Դա կարծես նկուղում կամ ավտոտնակում երկար մնացած չօգտագործված ձմերուկից պատրաստված լինի:Այն կտրականապես արգելված է մեր տանը, և եթե անգամ երեխաներս սիրում են, նրանք օգտագործում են դա տանից դուրս մի քանի կիլոմետր մամայից հեռու տարածության վրա :
Ամառային այս 2 վայելքներից որն էլ դուք ընտրեք, կերեք հաճույքով,, եղեք առողջ և երջանիկ ......

No comments:
Post a Comment