Առավոտյան բավականին ուշ զարթնելով հայտնաբերեցինք , որ ամբողջ խումբը ծավալվել էր համապատասխան թեմայով, որից Սամվելն ընկավ շփոթմունքի մեջ, իսկ ես ավելի ծավալեցի թեման, քանի որ տրամադրությունս շատ բարձր էր/......մանրամասները անհարիր են / :Մի բաժակ սուրճ խմելուց հետո շարժվեցինք դեպի Գանձասար: |
| Գանձասար վանական համալիր |
 |
| Մայր Տաճարը |
 |
| չնաշխարհիկ քանդակներով մուտքը |
 |
| ական պատի մեջ |
Տաճարը շատ գեղեցիկ էր:Մուտքերը զարդարված են ինքնատիպ քանդակներով:Բակը կանաչապատ է ու լավ խնամված:Այնտեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի Խաչեն գետի հովիտում ընկած Վանք գյուղը:
 |
| Արցախի պաշպանների հետ |
Եկեղեցու բակում մի քիչ զբոսնելուց, լուսանկարվելուց հետո նորից բժիշկների մոտ սկսեց իրենց 2րդ կարողության/տե'ս
նախորդ գրառումը/ ցայտուն դրսևորումները, և մենք շտապեցինք "Ծովին քար" հյուրանոցի մոտակա գետի հովիտը, որտեղ պետք է տեղի ունենար խորովածակերույթ: Պիկինիկի համար բոլոր պետքական պարագաները ապահովելուց հետո համապատասխան մենեջերը մեզ տրամադրեց հարմարավետ մի տաղավարիկ /բեսեդկա/ ,և մենք սկսեցինք ճաշկերույթի պատրաստությունը:Այստեղ ևս ի հայտ եկան բժիշկների կարողություններից , սակայն թող այս մեկը չքննարկեմ: Խիստ անհատական կարծիք է:
 |
| հպում խորովածին բոլոր հնարավոր մատներով |
 |
| Ճաշկերույթից հետո լիրիկական /ոչ միայն/... զեղումներ գետի ափին |
Երկրորդ օրվա հետ կապված առանձնապես զավեշտալի դեպքեր ու դեմքեր չեղան,միայն առավոտյան փիարված թեման է տպավորվել սկլեռոզիս փայլատակումների մեջ: Նույն հաճախականությամբ օգտվելով ճանապարհի սառնօրակ աղբյուրներից ու պետքարաններից, նույնքան ժողովրդական, նույնչափ սրտխառնոցներով, նույնատիպ քննարկումներով վերադարձանք տուն:
Արդեն մութն ընկել էր, երբ հասանք Արարատի մարզ, և Ուրցաձոր գյուղի լույսերն տեսնելով չէի համբերում, թե երբ պետք է հասնեմ տուն ու գրկեմ երեխեքիս........
No comments:
Post a Comment