Thursday, 5 January 2012

Ամանոր 2012

 Չհասցնելու պանիկա, խոհանոց- հյուրասենյակ մարաթոն, բաժակների զրնգոց, համբույրների շքերթ, հրավառություն, անքուն գիշեր քնած ուղեղով, սպիտակ տենդ, բուլեմիա, անորեքսիա, հարազատություն, ընկերներ, Մոսո` 2 գործողությամբ, խոհանոց- սառնարան-գազօջախ սեղան, գլամուՌ  vs դասատույություն, 12սմ հավելում հասակիս, գերհոգնած նինջ Հունվարի մեկի դրությամբ, գուրմանություն 4 օր շարունակ, և այս ամենը  կյանքի կոչեց տոնը, որ կոչվում է Նոր տարի:Մենք անկախ մեզանից մուտք ենք գործում մայաների կողմից հեղինակազրկած Վիշապի տարի:
Լինելով շարքային հայուհի, մամա, տնային տնտեսուհի ես իմ լիիրավ հոգացությունը տրամադրեցի տոնի իրականացմանը, էիֆորիայի մեջ գտնվեցի մեկ շաբաթ շարունակ, Ձմեռ պապիկի բոլոր պարտականությունները վերցրեցի իմ վրա, և Հրուշիկային կենսակերպի ավարտը ավետեցի`  նրա տեղը զիջելով Հասիին:
Դեռևս մենք թատրոնահարվում ենք Էլենի համար, թե Ձմեռ պապ իրականում գոյություն ունի:Բնականաբար լինում են երեխաներ, որոնք երևույթը դարձնում են չափազանց թափանցիկ, սակայն Էլենը գիտի, որ ծնողները տոների նախօրեին այցելում են Ձմեռ պապի կենտրոնական օֆիս, նվերների կատալոգում ընտրում են ցանկալի նվերը, մուծում են որոշակի գումար, բլանկում լրացնում են ժամկետ, հասցե, հեռախոսահամար, աստղանիշով կետ " Ձմեռ պապը ներս մտնի, թե նվերը թողնի ծառից կախված", և վերադառնում են տուն, իսկ երեխաները սպասում անակնկալին Նոր տարվա գիշերը:Էլենը տենչում էր վարդագույն խաղալիք համակարգիչ...
Հարութն էլ վաղուց իրազեկ է այդ ամբողջ պիեսին, սակայն նա նաև գիտի այն, որ իրեն նույնպես սպասվում է նվեր:Անցյալ տարի ակվարիում բերեց Ձմեռ պապը, իսկ այս տարի Հարութը խնդրեց մի որևէ հետաքրքիր գիրք` աշխարհագրական  տեղեկություններով լի:Որքան հաճելի էր ու զարմանալի, երբ "Գրքերի աշխարհ"-ում հայտնաբերեցի, որ նմանօրինակ բոլոր գրքերն ու հանրագիտարանները մենք ունեինք, և Հարութը կարդացել էր բոլորը:Խորհրդակցելուց հետո  ընտրեցի մի  հետաքրքիր  գիրք` "Աշխարհի հրաշալիքներ"-ի մասին, որում հիմնականում ընդգրկված է 7 հրաշալիքների ճարտարապետության հնարքները ու պատմական իրողությունները:
Երկուսն էլ հիացած էին իրենց նվերներով....
Շնորհավոր բոլորիս Նոր տարին ու Սուրբ Ծնունդը:Թող լինի արդյունավետ, հիշարժան, խենթություններով ու դրական էմոցիաներով  լի տարի:

2 comments:

  1. ու ամեն տարի նույնը չէ

    ReplyDelete
  2. հա Ար տարբերվում են,, բայց ես կուզեի էնքան բան փոխել,, Նոր տարին էս ձրով նշելը վաղուց սպառելա իրեն:

    ReplyDelete