Tuesday, 10 January 2012

Արաքսո

Արաքսոիկը  արտաքնապես նրբագույն, սլացիկ էակ է, որին ծանոթանալու հնարավորությունը տվեց ինձ Արմենիքսը, և ներկայումս մեր ծանոթությունը կատարելագործում է Ֆեյսբուքը:Ինչու հատկապես այս անհատականության  արտաքինը նշեցի, որովհետև  նրա նկարը առաջին անգամ տեսնելիս ինձ մոտ առաջացան վիզուալ խաբկանքներ: Խնդիրը նրանում էր, որ Արաքսը նստած էր նկարում, և պարզապես թմբլիկ մեկը տպավորվեց  մոտս:Սակայն տպավորությունս միանգամից հօդս ցնդեց, երբ ֆեյսբուքի նրա պրոֆիլը դիտելիս, պարզեցի, որ մոդելի կազմվածք ունեցող Արաքսոն  բավականին երիտասարդ է, ամուսնացած է  Կամոյի հետ, որը անունը վերջինս տալիս է միայն "Կամոս" տարբերակով, և վերջինիս Արաքսը սիրում է "աշխարհի չափ":
Սերը այս աղջնակի  էությունն է, և պատահական չէ, որ Արաքսը, որը նաև կայացած բլոգեր է, իր բլոգն անվանել է "I Love":
Այս սֆերայում նա այնքան ինքնատիպ է և ունիկալ, որ պարզապես կարելի է  հիանալ նրա քննադատական, բարի, ճանաչողական ու անձնական գրառումները կարդալիս:Իմ կարծիքով Արաքսը նաև կարող էր պրոֆեսսիոնալ լրագրող դառնալ, քանի որ նրա գրիչը հարկ եղած դեպքում ցանկացած մեկին ցույց կտար իր տեղը :
Արաքսոիկից գալիս է հզոր դրական էներգիա, որը ցանկացած պահի` ուրախ լինես, թե տխուր վարակում է իրենով, և նրան բոլոր ճանաչողները բացի անունից ավելացնում են նաև "հրաշք" մակդիրը, որովհետև  ինքը իսկապես "հրաշքա":
Արաքսը արագաշարժ է, մաքրասեր և խոհարարության անսպառ  տաղանդ ունի: Նա բազմաժանր ուտեստներ է պատրաստում, և ինձ պես անտաղանդ խմորեղեն թխողի մոտ ժամանակներս հաստատ կդարձնի իր նման:
Արաքսը հիմա ապրում է Ստավրոպոլում, և եթե նա մի օր գա Հայաստան, ապա  պետք է ցուցակագրի իր հանդիպումները նախօրոք, որովհետև նրա Ֆեյսբուքյան ընկերությունը անհամբեր սպասում է դրան:
Չափազանց անկեղծ, բարի ու անմիջական այն անհատականությունն անթերի է, և նրա նման մարդիկ հիմա քիչ կան:Եվ ես զղջում եմ, որ այն պահին, երբ ես պատահական հանդիպեցի Արաքսի մամային, շնորհակալություն չասացի նրան` այսպիսի հրաշք մեծացնելու համար:
Շնորհավո'ր ծնունդդ, Ա'ր, միշտ եղիր առողջ, ու թող բոլոր երազանքներդ իրականանան:*

No comments:

Post a Comment