Ջահելությանս ֆանատներից մեկի նշանադրության արարողությանը բարեբախտաբար թե դժբախտաբար ներկա էի որպես կնքաբարեկամ:Փաստը ինքնին զվարճալի էր մինչև այն պահը, երբ հայտնաբերեցի, որ նախկին ֆանատիս կինը բավականին գեղեցիկ էր, և իմ բոլոր ջանքերը գլամուռ երևալու` մի վայրկյանում մթագնեց:Հարսնացուն շիկահեր էր, ճերմակամաշկ, կապույտ ու չափազանց գեղեցիկ աչքերով:Ջիգիթի ներքին հպարտությունն
ու գոռոզությունը բավականին ցայտուն էին, և ինձ մնում էր ուղղակի մասնակցել արարողությանը նախատեսվածի սահմաններում, հետո առիթ փնտրել հնարավորինս շուտ տեղանքը լքելու պատրվակով:Սկզբնական բոլոր արարողակարգերը տեղի ունեցան, երկկողմանի ծանոթությունները ավելի ջերմ մթնոլորտ ապահովեցին, և եկավ սեղան նստելու պահը:Իբրև կնքաբարեկամ բնականաբար պետք է նստեինք նախկին ֆանատիս և իր սիրունիկ կնոջ հետ միևնույն սեղանի շուրջ:Ամուսինս անցավ առաջ, իսկ ես հետևեցի նրան, հետո մյուս անդամները իրար զիջելով այնպես դասավորվեցին, որ նախկին ֆանատս նստեց ուղիղ կողքս, գեղեցկուհի կինն էլ իր կողքին:Հրաշալի ստացվեց: Ֆանատիս նշանադրության մեծագույն ակնթարթը` ես ու կինը նրա երկու կողմերում:Եռման ջուր, թե սառցե անձրև թափվեց գլխիս մտածելիս, որ լուսանկարներում դա ուղղակի ապշեցուցիչ կլինի, և ես սկսեցի անհանգիստ շարժումներ անել:Ամուսինս գլխի ընկավ պահի անհարմարությունը, կամացուկ ձեռքը գցեց ուսիս, կարծես հիշեցնելով, որ ես իր կինն եմ:Դեռ երկար կտևեր այս թյուրիմացական իրադրությունը, եթե մյուս կնքաբարեկամները չփոխեին իրենց տեղերը:Կարճ, բայց խառնաշփոթ իրարանցումից հետո մենք առավել հարմար նստեցինք` մեկ աթոռ հեռավորություն ապահովելով նախկին ֆանատիս ինձանից…..
No comments:
Post a Comment