Բյուրիի գրառումը կարդալով շտապեցի լրացնել դիմումը և ուղարկել համապատասխան հասցեով, որովհետև "Մեդիագրագիտության" վերաբերյալ ծավալուն դասընթացի ես մասնակցել էի "Ինտերնյուզում", և ինձ ուղղակի հետաքիքիր էր, թե ինչպես է "Լույսը" պատրաստվում երկու օրում սովորեցնել "Մեդիագրագիտություն և պրակտիկա":Հատկապես հայտարարության մեջ ներառված "մեդիայի ստեղծման և հաղորդակցության նոր ուղիներ թվանշային դարաշրջանում" նախադասությունը խոստումնալից էր, մի քիչ էլ` ամպագոռգոռ:
Իսկ Բյուրիի քննադատումը ժամկետի հետ կապված համարում եմ տեղին, որովհետև նման դասընթացի հրավիրելու համար այդքան սեղմ ժամկետում և հատկապես հանգստյան օրերին հայտարարություն տալը չարդարացված թերությունն էր:
Ինչևէ, հաջորդ օրը մասնակցություննս հաստատվեց, որը ուրախացրեց, որովհետև այն նախատեսված էր երիտասարդների համար, իսկ ես դեռ չեմ կողմնորոշվում, 36 տարեկանը համարվում է երիտասարդ, թե......?
Նույն օրը ստանալ պատասխանն ու Երևան մեկնել ես բնականաբար չէի կարող, և հաջորդ առավոտյան դահլիճ մտա ուշացած:
Դասընթացի ղեկավարը մոտեցավ ինձ և սփյուռքահայերենով ասած.
-Փագ է, դուգ ուշաձել եգ:
Ես հասցրեցի նշել, թե ուշանալուս պատճառը մարզից գալն է, նա էլ թե` այլևս դեղ չգա:
Ես պնդեցի, թե գրանցված եմ, ու երեկ մասնակցությունս հեռախոսով հաստատել եմ:
Նա էլ նորից, թե` ոչ այլևս դեղ չգա, և դուք ուշաձել եք:
Ես ինձ հատուկ զսպվածությամբ ասացի` պարզ է, և դուրս եկա դահլիճից:
Աստիճաններով իջնելիս զանգեցի նախորդ օրվա ինձ զանգահարող Աննային և ներկայացրեցի իրավիճակը, նշելով, որ սովորաբար նման դեպքերում մարզերից եկողներին ընդառաջում են:Նա ասաց, որ իրենք չափազանց ճշտապահ են, չեն սիրում ուշանալ, դրա համար էլ մերժել են ինձ:Այնուամենայնիվ դասընթացին մասնակցելու ցանկությունս մեծ էր, և ես խնդրեցի գոնե մյուս օրը ներկա լինել, որին նա դրական արձագանքեց:
Համենայն դեպս ինձանից հետո "Այբ" դպրոցի աշակերտուհին ուշանալով 3 ժամ, առանց որևէ խնդրի և հանդիմանության կարողացել էր մասնակցել դասընթացին....
Հաջորդ օրը ժամանակին դահլիճ մտնելով նորից արժանացա ծրագրի ղեկավարի ուշադրությանը, որը հիշեցրեց, թե ես երեկվա ուշացածն եմ և չեմ կարող մասնակցել:
Ես ուղղակի ասացի, որ ինձ Աննան է թույլատրել, և նա այլևս չառարկեց:
Վերջապես սկսվեց այդքան սպասված դասընթաց-պրակտիկան, որը վարում էին "Լույսի" 2 ուսանողներ Օֆելիա Հարությունյանը և Սարգիս Խանդանյանը:
Վերջինիս լրագրողական գործունեությանը ես ծանոթ էի, ակնկալում էի նրանից շատ բան սովորել, բայց նրան չափազանց քիչ հնարավորություն տրվեց խոսելու, որովհետև մյուս ուսանողի ակտիվությունն ու դասընթացն անցկացնելու ցանկությունը գերազանցեց Սարգսին հատկացված ժամանակը:
Ճիշտ չի լինի առաջին օրվա մասին որևէ տեղեկություն գրել միայն մասնակիցներից հարց ու փորձ անելով, բայց երկրորդ օրվա դասընթացը բացարձակապես կապ չուներ "Մեդիագրագիտության" հետ:Ինտերնյուզի դասընթացի հետ համեմատած չափազանց աղքատիկ էր թե' տեսական, թե' գործնական առումով:Տեսախցիկի օգտագործման որոշ հնարքներից ու հարցազրույց նկարելու հմտություններից բացի որևէ այլ բան չարվեց գործնականում: Իսկ մոնտաժի ծրագիրը կիրառել մեզ մոտ այդպես էլ չստացվեց համակարգչի բացակայության ու ծրագրի վճարովի լինելու պատճառով:Մենք պարզապես դիտեցինք Օֆելիայի "խաղը" Adobe Premiere ծրագրով, և դրանով սահմանափակվեց դասընթացը:
Հ.Գ. Անցկացնել " Մեդիագրագիտության" վերաբերյալ դասընթաց և որպես տեսանյութ օգտագործել քողարկված գովազդ նշանակում է լինել մեդիաանգրագետ:Հաջորդ անգամ նմանատիպ դասընթաց կազմակերպելիս, սիրելի' "լույսիկներ", աշխատե'ք ավելի հետևողական լինել ուսումնական նյութի նկատմամբ, նախապես պատրաստեք այն, ինչ սովորեցնում եք /ընթացքում մի փնտրեք/, և եթե ոլորտից այնքան էլ տեղյակ չեք, քննարկեք դա համապատասխան մասնագետի հետ, որպեսզի նույնիսկ իմ պես զուսպ անձնավորությանը հրապարակավ քննարկելու առիթ չտաք...
Իսկ Բյուրիի քննադատումը ժամկետի հետ կապված համարում եմ տեղին, որովհետև նման դասընթացի հրավիրելու համար այդքան սեղմ ժամկետում և հատկապես հանգստյան օրերին հայտարարություն տալը չարդարացված թերությունն էր:
Ինչևէ, հաջորդ օրը մասնակցություննս հաստատվեց, որը ուրախացրեց, որովհետև այն նախատեսված էր երիտասարդների համար, իսկ ես դեռ չեմ կողմնորոշվում, 36 տարեկանը համարվում է երիտասարդ, թե......?Նույն օրը ստանալ պատասխանն ու Երևան մեկնել ես բնականաբար չէի կարող, և հաջորդ առավոտյան դահլիճ մտա ուշացած:
Դասընթացի ղեկավարը մոտեցավ ինձ և սփյուռքահայերենով ասած.
-Փագ է, դուգ ուշաձել եգ:
Ես հասցրեցի նշել, թե ուշանալուս պատճառը մարզից գալն է, նա էլ թե` այլևս դեղ չգա:
Ես պնդեցի, թե գրանցված եմ, ու երեկ մասնակցությունս հեռախոսով հաստատել եմ:
Նա էլ նորից, թե` ոչ այլևս դեղ չգա, և դուք ուշաձել եք:
Ես ինձ հատուկ զսպվածությամբ ասացի` պարզ է, և դուրս եկա դահլիճից:
Աստիճաններով իջնելիս զանգեցի նախորդ օրվա ինձ զանգահարող Աննային և ներկայացրեցի իրավիճակը, նշելով, որ սովորաբար նման դեպքերում մարզերից եկողներին ընդառաջում են:Նա ասաց, որ իրենք չափազանց ճշտապահ են, չեն սիրում ուշանալ, դրա համար էլ մերժել են ինձ:Այնուամենայնիվ դասընթացին մասնակցելու ցանկությունս մեծ էր, և ես խնդրեցի գոնե մյուս օրը ներկա լինել, որին նա դրական արձագանքեց:
Համենայն դեպս ինձանից հետո "Այբ" դպրոցի աշակերտուհին ուշանալով 3 ժամ, առանց որևէ խնդրի և հանդիմանության կարողացել էր մասնակցել դասընթացին....
Հաջորդ օրը ժամանակին դահլիճ մտնելով նորից արժանացա ծրագրի ղեկավարի ուշադրությանը, որը հիշեցրեց, թե ես երեկվա ուշացածն եմ և չեմ կարող մասնակցել:
Ես ուղղակի ասացի, որ ինձ Աննան է թույլատրել, և նա այլևս չառարկեց:
Վերջապես սկսվեց այդքան սպասված դասընթաց-պրակտիկան, որը վարում էին "Լույսի" 2 ուսանողներ Օֆելիա Հարությունյանը և Սարգիս Խանդանյանը:
Վերջինիս լրագրողական գործունեությանը ես ծանոթ էի, ակնկալում էի նրանից շատ բան սովորել, բայց նրան չափազանց քիչ հնարավորություն տրվեց խոսելու, որովհետև մյուս ուսանողի ակտիվությունն ու դասընթացն անցկացնելու ցանկությունը գերազանցեց Սարգսին հատկացված ժամանակը:
Ճիշտ չի լինի առաջին օրվա մասին որևէ տեղեկություն գրել միայն մասնակիցներից հարց ու փորձ անելով, բայց երկրորդ օրվա դասընթացը բացարձակապես կապ չուներ "Մեդիագրագիտության" հետ:Ինտերնյուզի դասընթացի հետ համեմատած չափազանց աղքատիկ էր թե' տեսական, թե' գործնական առումով:Տեսախցիկի օգտագործման որոշ հնարքներից ու հարցազրույց նկարելու հմտություններից բացի որևէ այլ բան չարվեց գործնականում: Իսկ մոնտաժի ծրագիրը կիրառել մեզ մոտ այդպես էլ չստացվեց համակարգչի բացակայության ու ծրագրի վճարովի լինելու պատճառով:Մենք պարզապես դիտեցինք Օֆելիայի "խաղը" Adobe Premiere ծրագրով, և դրանով սահմանափակվեց դասընթացը:
Հ.Գ. Անցկացնել " Մեդիագրագիտության" վերաբերյալ դասընթաց և որպես տեսանյութ օգտագործել քողարկված գովազդ նշանակում է լինել մեդիաանգրագետ:Հաջորդ անգամ նմանատիպ դասընթաց կազմակերպելիս, սիրելի' "լույսիկներ", աշխատե'ք ավելի հետևողական լինել ուսումնական նյութի նկատմամբ, նախապես պատրաստեք այն, ինչ սովորեցնում եք /ընթացքում մի փնտրեք/, և եթե ոլորտից այնքան էլ տեղյակ չեք, քննարկեք դա համապատասխան մասնագետի հետ, որպեսզի նույնիսկ իմ պես զուսպ անձնավորությանը հրապարակավ քննարկելու առիթ չտաք...
No comments:
Post a Comment