Փոքրիկ մատներս ամեն առավոտ դժվարությամբ էին բարձրացնում շաքարավազի կլորիկ տարրան, որի ինքնատիպ տեսքը դեռ այն ժամանակ մանկական գիտակցությանս հուշում էր, որ բավականին հին պետք է եղած լիներ:Ծանր շաքարամանը կարծես ընկույզի հատիկների մեջ կորած շրջան լիներ, որոնք թեև օգնում էին, որ այն մնար ձեռքումս, սակայն ավելորդ ծանրություն էին տալիս նրան, առավել ևս՝ եթե մաման շաքարավազը լցնում էր մինչև ծայրը:
Ընկույզի պատյանները իրենց բնական գույնը չունեին, հախճապակին ծիրանագույնն էր, տեղ- տեղ՝ ճերմակ, սակայն կափարիչի դիզայնն ամբողջանում էր հորիզոնական ընկույզների վրա տկված մի հպարտ ընկույզով, որը կափարիչի բռնակն էր, և որին ամեն առավոտ ձգվում էին փոքրիկ մատներս:
Կարծում եմ, հնարավոր էր նաև սահեցնել շաքարամանը սեղանի վրայով, քան դժվարությամբ բարձրացնել այդ ծանրությունն ու մոտեցնել թեյով լի բաժակին: Բայց եթե այդքան հեշտ լիներ ու, եթե այդպես արվեր, չէի ապրի այս ամբողջ պատմությունն իր հետևանքներով, երբ մի սովորական առավոտ շաքարամանը սահեց փոքրիկ մատներիցս, ընկավ սեղանին, շաքարը ցիրուցան լինելով կոտրվեց՝ բաժանվելով մի քանի կտորի:
Մամայի հայացքը բարկությունից միանգամից փոխվեց հուզմունքի, որն ավելի դաժան էր քան մի քանի հադիմանական խոսքեր: Կցկտուր արդարացումներով փորձեցի ծվծվալ, թե լիքն էր, ծանր էր, հեռու էր և այլն, սակայն մամայից ոչ մի բառ չլսելով, ես կարկամեցի՝ սպասելով դեմքի արտահայտության փոփոխության:
Մաման սկսեց արտասվել, դուրս եկավ խոհանոցից, իսկ ես՝ փոխարեն իրեն հետևելու, սկսեցի լուռ հավաքել կոտրված ընկույզների հախճապակե կտորները: Փորձեցի ամբողջացնել, սակայն՝ ապարդյուն: Ընկուզե խճանկարի ոչ մի կտորը մյուսին չէր համապատասխանում, շաքարավազի մեջ ընկած սուր-սուր շեղերը լրիվ կորցրեցին հույսս այն վերականգնելու, և ամբողջը սեղանի վրայից մաքրեցի, լցրեցի աղբամանն ու դուրս եկա խոհանոցից:
Մամային ոչինչ չհարցրի, բայց դեռ հուզված էր երևում:
Դպրոց գնալիս արդեն հանդարտված էր, սակայն այն նախադասությունը, որ նա ասաց, ազդեցիկ էր այնքան, որ քողարկված անտարբերությունս հօդս ցնդեց՝ տակն ու վրա արեց ներաշխարհս: Շաքարամանը մորական պապիցս մնացած հուշ-նվերն էր եղել մամային․․․․
Հիմա ես շաքարամանը երբեք լիքը չեմ լցնում, այն երբեք ձեռքս չեմ վերցնում, թեյը խմում եմ առանց շաքարավազի և մանկությունից սկսած բոլոր հնարավոր տեղերում առ այսօր աչքերով փնտրում եմ այդ "ընկուզապատ" շաքարամանից....

No comments:
Post a Comment