Saturday, 27 July 2013

29.Պատմություն ինչ-որ բան հաճույքով անելու մասին

Ես` հաճույքով
լռում եմ
բայց համը հանելու չափ շատախոսում
դիտում, ուսումնասիրում  ու հետևում եմ անծանոթ մարդկանց
թափառում եմ շատ ծանոթ փողոցներով նոստալգիք հիշողությունների գիրկն ընկնելով,
օգտվում եմ հասարակական տրանսպորտից
զրույցի եմ բռնվում աղանդավոր-հավատացյալների հետ՝ լրագրող ձևանալով
փիլիսոփայում եմ կյանքի մասին ավարտական դասարանների աղջիկների հետ
մենակ եմ մնում
դանդաղ եմ շարժվում
երբեմն էլ շնչակտուր վազում՝ զգալով օդի խաղը դեմքիս
լսում եմ դասական երաժշտություն՝  անջատվելով վերանալու աստիճան
դաստիարակչական մոտիվներ եմ ունենում երեխեքիս հետ` ինքս ինձ հիշեցնելով, որ ծնող եմ

No comments:

Post a Comment