Թեև ես սենտիմենտալ ողբերգու եմ, սակայն հուզիչ պատմություն մոգոնելու կամ կյանքից զգայացունց որևէ բան պատմել չեմ պատրաստվում, որովհետև նախկինները վաղուց անցյալում են, և անիմաստ է ստեղներին կտկտացնելով վերակենդանացնել դրանք:
Իսկ առաջիկա հուզիչը, որ դեռ չի սկսել, ու զգալի ժամանակ հետո պիտի դառնա պատմություն, ես արդեն գիտեմ ինչպիսին է լինելու, և անհամբեր սպասում եմ դրան....
Ու չնայած նրան , որ համոզված եմ, որ սաստիկ ազդեցիկ կլինի, այնուամենայնիվ գիտակցաբար ու հաստատակամ գնալու եմ դրան, որովհետև գտնում եմ, որ ցանկացած հայ պետք է կյանքում գոնե մեկ անգամ լինի Արևմտյան Հայաստանում:
Դեռ մանկուց ինձ հետ մեծացնում եմ այդ երազանքը, և գնալով ավելի եմ զգում դրա անհրաժեշտությունը:
Որպեսզի երազանքին սպասելու լիրիկական ու զգայացունց ապրումներս չնկարագրեմ, ուղղակի կիսատ կթողնեմ այս գրառումը՝ համոզիչ հույսով, որ մոտ ժամանակներս նրան կանդրադառնամ որպես իրականացած պատմություն.....

![]() |
| էրգիր.... |

No comments:
Post a Comment