Հարգելի ուսուցիչներ,
Կապան - Անահին Աղագուլյան, 5 դպրոց
շնորհակալություն բոլորիդ հայտերի համար: Շատ ուրախ ենք, որ ցանկություն ունեք դասընթացը ձեր դպրոցներում անցկացնել:
Հանձնաժողովը ընտրեց հետեւյալ հինգ հայտերը՝ հաշվի առնելով թե մասնակցող դպրոցների պայմանները, թե նախատեսված դասընթացի կազմակերպվածությունը, թե հայտերի աշխարհագրությունը: Փորձել ենք այնպես անել, որ տարբեր բնակավայրերից լինեն ընտրված հայտերը:
Երեւան- Կարինե Սամվելյան, 69 դպրոց
Վանաշեն- Հասմիկ Չարխչյան
Գյումրի - Արաքսյա Գեւորգյան, 42 դպրոց
Վանաձոր- Անի Թորոսյանին, Քարհանյան ուսումնական կենտրոն
Շնորհավորում ենք այս հինգ դիմորդներին, ում հետ առանձին-առանձին կքննարկենք դասընթացների մանրամասները:
Ավելի անհավատալի բան, քան նման բովանդակությամբ նամակ ստանալը չի կարող լինել:Ոգևորվածությունն ու ցնծությունը գերազանցում են զսպվածությունս, նամակ կարդալն ավարտվում է պահի ազդեցությամբ ստեղծված սեփական խորեոգրաֆիայով աղավաղած գլխապտույտ պարով՝ համեմված դեռահասին բնորոշ էմոցիոնալ գոռգոռոցներով:
Իսկ այս ամենը մեկ տարվա պատմություն ունի, երբ անցյալ տարվա սպտեմբերին Ինտերնյուսը կազմակերպեց ուսուցիչների համար նախատեսված Մեդիագրագիտության դասընթաց, որի հայտարարությունը կարդալով, սեփական բլոգում գրելու ոճին մի կերպ հակադրվելով հաջողեցի գրել մի մոտիվացիոն նամակ , որն ավարտելուց հետո գիտակցեցի, որ ավելի լուրջ շարադրանք, քան դա, ես երբևէ չեի գրել:D:D:D
Եվ նման /անհավատալի լինելու/ զգացողություն ապրեցի այն ժամանակ ևս, երբ հաստատվեց մասնակցությունս:
Հետաքրքիր, բազմաբովանդակ, աննկարագրելի հաճելի մթնոլորտում անցկացրած դասընթացի պտուղներն եմ ես քաղում այսօր:Ինքս սկսում եմ նույն դասընթացը դպրոցում, խելացի, տրամաբանող, բանիմաց ու հետաքրքրասեր աղջիկների հետ:
Առաջին դասս կայացավ, որից ավելի ոգևորվեցի:
Հիմա տուն մտնելուն պես, սոցցանցում թթվելու փոխարեն, ես ձեռքս եմ վերցնում Մեդիագրագիտության ձեռնարկը, կորում էջերի մեջ, խորանում, պատասխանատվության զգացողությունս կրկնապատկում ու սպասում մյուս դասին....
Հ.Գ. Ուրախությամբ գիտակցում եմ, որ իմ նոր բան սովորելու ձգտումը գնալով ավելի է մեծանում ու ընդարձակվում ...

No comments:
Post a Comment