Ծիրանը ավելին էր քան ծիրանագույն միրգ, քան ամառ, քան քաղցրություն, քան չիր:Ծիրանը կենսակերպ էր:Ձևավորված օրվանից սկսած`
շոյում էր մեր քիմքն իր թթվությամբ, անհամությամբ, աղի մեջ թաթախած, հետո կանաչադեղնավուն գագաթը քաղցրացած, ջրալի ու մեղրահամ:
Էդպես էլ չսիրեցի վերջին էտապը ծիրանի, որովհետև հասած ծիրանը միշտ ասոցացվում էր որպես այդ կենսակերպի ավարտ......
Մանկությունս իր բոլոր ամառները ապրել է ծիրանենիների վրա, ծիրանների մեջ ու ծիրանի պես արևոտ ու քաղցր:
Բայց ծիրանը մենակ չէր, կորիզը նրա բոնուսն էր, որի գործածությունը գերազանցում էր ծիրանին իր ֆունկցիաներով:Կորիզը որպես կորիզ, կորիզը որպես սուջուխ, որպես խաղ, "շվի", ջեմն ու չիրը ազնվացնող միջոց:
Կեսօրին ստվերոտ տաղավար էինք գտնում, լցնում խոնավ կորիզները թաշկինակի մեջ ու բակի երեխեքով "կուտ" խաղում:Պատի անկյունում, ուղիղ կենտրոնում դրվում էր "բնկալը", և հերթով մյուս կորիզներով հարվածում էինք նրան:Հաղթանակը պայմանավորված էր հակառակորդի թույլ նշանառու լինելով:Կրկնապատկելով կորիզների քանակը, հպարտ հեռանում էինք` մյուս օրը նորից խաղալու մտադրությամբ:Լինում էին նաև պարտություններ....
Ուտելու հարցում պարծենալու առիթ էր հադիսանում "զույգ կորիզը մեկ պատյանում" տարբերակը:Բաժանելուց եղբայրս միշտ ընտրում էր ուռուցիկներն ու խոնավ կեղևովը, իսկ ինձ բաժին էր հասնում տափակներն ու չորացածները:
Հիմա արդեն ինքս եմ ընտրում դրանք:D:D:D
Պարտադիր արարողություն էր նաև "շվի" պատրաստելը: Քարոտ մակերեսին շփելով կորիզը մաշվում էր, փոքրիկ անցք էր բացվում, որտեղից ասեղի ծայրով հանում էինք միջուկը, լվանում, թողնում որոշ ժամանակ մինչ լրիվ չորանալը ու շվշվացնում:Դա ևս իր մեջ մրցակցության տարրեր էր պարունակում, բայց այս դեպքում`ուժգին ու ռիթմիկ փչելու հանգամանքով:
Այսքանով վերջացավ ծիրանոտ մանկությունս....
Սկսվեց նոր ծիրանային էտապ իմ կյանքում, երբ ես սկսեցի ակտիվ մասնակցություն ցուցաբերել ծիրանի պահածոյացման գործում:Մամայի ասիստենտը դառնալով ես անում էի բոլոր կազմակերպչական գործերը, խաղում շիրանի հետ մատներով, զգում եփած ծիրանի բույրը, արբում նրանով:Սակայն մի տեսակ հոգսաշատ բան կար այդ ամենում, իսկ գերագույն հաճույքը այստեղ քրոջս գործունեություն էր, որը ծիրանի կորիզից "սուջուխներ" էր պատրաստում:
Պահածոյի համար նախատեսված ամբողջ ծիրանի կորիզը նա առգրավում էր, կոտրում, որոշ մասը տալիս էր մեզ, որպես ջեմի բաղադրիչ, մնացածը խնամքով շարում էր թելի վրա և սպասում մինչև ջեմի պատրաստվելը:Առանձին տարրայի մեջ լցնում էր ջեմից , բոլոր շարանները թաթախում նրա մեջ, դնում սկուտեղի վրա, և վերջացնելուց հետո միասին բարձրացնում էինք տանիք` չորացնելու:
Բաց տարածությունում դա կախել չէր կարելի, որովհետև մեղուները դրանից կթողնեին միայն չոր կորիզն ու թելերը:Եվ համբերատար սպասելով երեք օր, բարձրանում էինք տանիք ու սկսում հենց այնտեղ ուտել արդեն գայթակղիչ, անմահական համ ունեցող այդ սուջուխները:Տան մյուս անդամները այդ սուջուխի էֆֆեկտը այնքան էլ չէին հասկանում, չնայած Կայը միշտ իրենց էլ էր տալիս:
Սկզբնական շրջանում մաման բարկանում էր մեր տանիք բարձրանալու վրա, բայց հետո մենք դա դարձրեցինք կենսակերպ, անգամ, երբ արդեն սուջուխներ էլ չունեինք, և ամռան տապին հաճախ էինք բարձրանում այնտեղ` մեզ հետ տանելով ծիրանի կորիզները և կոտրում- ուտում.....
Կյանքիս ծիրանոտ հիշողությունները մնացին անվերադարձ մանկության ու դեռահասության հետ:
Հիմա ծիրանը որպես ծիրան կա լրիվ ուրիշ տեղ, ես այն որպես "ցոգոլ" այլևս չեմ ուտում, ծառ հազվադեպ եմ բարձրանում, հավաքում, ուտում եմ կիսահասած լվացած ծիրանը, կորիզ` ծիրանից շատ, բայց սուջուխները, տանիքից գյուղը վերևից տեսնելը, Արարատին հավասար լինելը, "երկնքին մոտ լինելը" երբեք չի կրկնվի.....

No comments:
Post a Comment