Sunday, 23 June 2013

24. Գժական պատմություն

Խենթություններն ու զավեշտները ինձանից անսպառ են միշտ, բայց ամենագիժ բանը, որ երբևէ արել եմ անելանելի իրադրությունից է եղել, ու ինչպես գովազդներում է ասվում, չփորձել երբևէ կրկնել :D: :D

Ինչ տարբերակներ կարելի է առաջարկել  ամառային կեսօրին բաց պատշգամբում մնացած կնոջը, որը գտնվում է երկրորդ հարկում և 4ամսեկան հղի է:
Մի գուցե այս երկուսը  այնքան էլ ուշագրավ չեն,  որքան այն, որ օգնություն կանչելուն խանգարող շատ լուրջ հագամանքներ կային:
 Տանը միայն այդ պահին գտնվում էր ամուսնուս մայրը:Նրան ես, որքան էլ զարմանալի է,  չեմ դիմում ոչ մի կերպ:Եթե պատմողական նախադասություն պետք  է ասեմ, ասում եմ առանց դիմելու,  բարձր ձայնով:Եթե հարց պետք է ուղղեմ, նախադասության սկզբից օգտագործում եմ "դուք"-ը որպես կոչական, կամ համապատասխան դերանուններ /ձեզ, ձեր/, այդուհետ ձևակերպում նախադասությունս:
Դրան նպաստել է  նրա  տատիկիս հասակակից լինելու փաստը:Եվ ամուսնինս  չստիպեց նրան մայրաբար կոչել, թողնելով այդ որոշումը ինձ, իսկ ես էլ հետևելով միակ այլընտրանքին, սկսեցի նրան դուքով դիմել, որն այդպես էլ չդարձավ կանչելու միջոց :Տարիներ անց նկատեցի, որ նա էլ ինձ հետ է նույն կերպ առնչվում` առանց անունս տալու.....
Լավ վերադառնանք մեր պատմությանը, թե ինչպես էի ես մնացել  պատշգամբում:
Փաստորեն այս կնոջը ես կանչել չէի կարող, տան մյուս անդամներն  աշխատանքի էին, մի քիչ հույս կար կանչելու հարևաններին, բայց կեսօրվա շոգը նույնիսկ դա էր դարձրել անհնարին, և ես սկսեցի ուսումնասիրել պատշգամբի բարձրությունը, տեղի հարմարությունն ու ընկնելու հավանականությունը:
Ներքին  համոզմունք կար, որ ոչինչ էլ չի պատահի, եթե մի փոքր կախվեմ ճաղերից,  հետո`  ցատկեմ:
Հանգիստ բարձրանալով անցա ճաղերի հակառակ կողմը, կռանալով պինդ բռնեցի ճաղերի նեքևի մասից մի 2 վայրկյան, մինչև լրիվ համոզվեի, որ  թռնելու ճիշտ պահն է...
"Ես մենակ չեմ"-ի փաստը կրկնապատկում էր վախս, անելանելի դրությունն ավելի էր մեծացնում ռիսկը, իսկ  ծառ բարձրանալու, պատերի ու որոշ բարձրություններից թռնելու մանկությանս փորձը  մարմնիս ու ոսկորներիս ստիպեցին ենթարկվել,  և ես բոլոր ուժերս լարելով  ցատկեեցցիիի.......
Ծալված ծնկներով հայտնվելով գետնին, շտապ կանգնեցի, վրայիս փոշին  թափ տվեցի, հպարտությամբ  ու խանդավառությամբ, որ ոչինչ չի պատահել, քայլերս ուղղեցի դեպի տուն....

Երեկոյան, ընտանիքի անդամներին պատմեցի, նրանք լայն բացված աչքերով ինձ նայեցին`  մտքում երևի խելագարի տեղ դնելով ինձ :D 

No comments:

Post a Comment