Երբ փոքր էի, կարծում էի ամենաահավոր ու սարսափելի բանն աշխարհում մահն է:Տարիքի հետ այդ վախս իրեն սպառեց, որոհետև փիլիսոփայական լուծում գտա դրան:
Մեծանալով մի շարք այլ վախեր ունեցա, որոնք արմատապես մնացին մեջս ու դեռ երկար կուղեկցեն ինձ կյանքիս ընթացքում:Չնայած նրան, որ ես զուսպ եմ, հավասարակշռված, սառը ու խաղաղ, այնուամենայնիվ ես շատ զգացմունքային եմ ու տպավորվող:Բավական է մի դեպք, մի պատմություն, մի միջադեմ, որ կապված լինի վերջին վախերիս հետ, և նրանք սկսում եմ արթնանալ, տանջել ինձ, և այդ իրավիճակից միայն դուրս եմ գալիս երկար ինքնաներշնչման և ամենակարող ԺԱՄԱՆԱԿԻ օգնությամբ:
Ահա այդ բոլոր վախերը

- անբուժելի հիվանդության նկատմամբ
- վախ` բարձրությունից
- փակ տարածքում մթության մեջ երկար մնալուց
- դժբախտ պատահարներից
- միջատներից, կարիճներից, սողուններից
- բնական աղետներից
- երկնաքարերից
- չհասցնելու և ուշանալու վախ
- քննություն հանձնելու
- սկլեռոզ ունենալու
- չմտապահելու վախ
- վախ` առաստաղից կախված լամպերից
- մրսելու վախ
- կտրուկ փոփոխությունների նկատմամբ վախ
- նույն աշխատանքով ողջ կյանքում աշխատելու վախ
- աշխատանք չունենալու վախ
- Կրթության նախարարի սահմանած անժամանակ արձակուրդների նկատմամբ նյարդային պոռթկումներով ուղեկցվող վախ
- վախ հարցազրույցներից
- տոն օրերից-կարուսելներից-մեծ բազմությունից
No comments:
Post a Comment