Wednesday, 12 June 2013

13.Մի սիրո պատմություն

Համալսարանն ավարտելուց հետո Ա-ին նշանակեցին ուսուցչուհի Արարատի մարզի  գյուղերից մեկում:Այնտեղ էին բնակվում իրենց հեռավոր ազգականները, և այդ հանգամանքը ուրախացրեց նրա եղբայրներին, որովհետև իրենց ընտանիքի ամենափոքրին թողնում էին հուսալի ձեռքերում:
Եռանդուն, կյանքով լեցուն, խելացի, գիտակ  աղջնակ էր Ա-ն, և հենց սկզբից գրավեց բոլորի համակրանքը գյուղում, աշխատավայրում:
Որպեսզի ամեն օր հայրենի գյուղից աշխատանքի գնալը չդառնար տանջալից  երևույթ, նա  ընկերուհու հետ սկսեց ապրել ուսուցիչների համար հատկացված "տանը" :Գյուղի երիտասարդությունը սկսեց շփման եզրեր փնտրել աղջիկների հետ, որոնցից մի մասի  մոտ ստացվեց, ոմանք էլ իրենց քույրերի միջոցով ծանոթացան,  և այդպես սկիզբ դրվեց մի   ընկերության, որն ավելի հետաքրիքիր դարձրեց նրանց բոլորի առօրյան:
Հեռավոր ազգականները նույնպես բարեհամբույր գտնվեցին աղջկա նկատմամբ, և սկսեցին հաճախակի հյուրընկալել նրան իրենց տանը:
Տղաներից ավագը սկսեց ուշադրություն խաղալ նրա նկատմամբ,  և երկուստեք համակրանքը
զարգացրեց նրանց հարաբերությունները  մինչև ամուսնություն:
Ազգակցական կապը նրանց գենետիկ առումով խոչնդոտ չէր, և  աղջիկը որոշեց ծանոթացնել իր ընտրյալին մոր հետ:
Տղան ընկերոջ հետ միասին այցելեց նրանց, և տեսնելով թխամաշկ նիհարիկ, սև գանգուր մազերով երիտասարդին, աղջկա մայրը մտքում  որակեց նրան որպես "թուրք"` փափագելով որպես ընտրյալ տեսնել մյուս, ավելի բարետես տղային:Եվ ինչպիսի հիասթափություն ապրեց, երբ  իմացավ, որ հենց թուրքի տեսքովն է իր աղջկա ապագա ամուսինը:
 Որքան էլ  մայրը ընդիմացավ, բայց և այնպես  նրանց ընկերական հարաբերությունները շարունակվեցին, որովհետև աղջկա 4 եղբայրները հավատացին իրենց մորը, որ երիտասարդը շատ լավ անձնավորություն է...
Տարիներ հետո, երբ այդ կինը   բարձրաձայն հպարտանում էր նրանով, տղան միշտ կատակում էր "թուրքի" թեմայով.....
Իսկ մինչ այդ....

10. Ուրիշի պատմած պատմություն, որն ուժեղ տպավորվել է...

Հերթական ամառային արձակուրդն էր, և վերը նշված աղջնակը  ընկերուհու հետ գնել էր ինքնաթիռի տոմս և ոգևորված շտապում էր դեպի աշխատավայր` վերջացնելու կիսատ մնացած գործերը:Հաշված օրեր էին մնում արձակուրդին, և պետք էր հասցնել ամեն ինչ` հանգիստ խղճով գնալու համար:
Իր ոգևորությունը հայտնեց համակրող երիտասարդին, որը միանգամից որոշեց, որ ինքն էլ է մեկնելու նրանց հետ միասին:
Գյուղական բարքեր, 70-ականներ, մեծ տարիքով ծնողներ, 4 եղբայրներ երևույթներից ոչ ոք չէր կարող արգելք հադիսանալ , որովհետև ավելի կարևոր էր նրա համար լինել երկու երիտասարդ աղջիկների կողքին Պետերբուրգում, քան խորանալ վերը նշված գործոնների մեջ:
Աղջիկը չառարկեց, նույնիսկ պայմանավորվեցին, որ ոչ ոք չպետք է իմանա, որովհետև ճամփորդության ռոմանտիզմը համեմատած գյուղական պրիտիվիզմի հետ այդ պահին ոչնչություն էր:

Եվ այդպես երեքով մեկնեցին ճամփորդության Սանկտ Պետերբուրգ, և որքան որ նկարներն են պատմում, ուղղակի հիանալի  ժամանակ են անցկացրել:
Վերադառնալուց հետո երիտասարդը ամուսնության առաջարկություն արեց աղջկան և նրանք ամուսնացան:
Ունեցան 3 երեխա, տուն /տներ/ կառուցեցին և մինչև հիմա ապրում են նույն գյուղում:
Ժամանակ առ ժամանակ իրենց երեխաներին պատմում էին այդ ճամփորդությունից դրվագներ, իսկ երեխաները հրճվում իրենց ծնողների առաջադեմ լինելու վրա:Բայց ամենաշատը երեխաներին զվարճացնում էր փաստը, որ նրանք ազգականներ էին,  թեկուզ` հեռավոր:

Հետաքրքիր է ու զարմանալի, որ մինչև եղբորս, ինձ, քրոջս ունենալը, ծնողներս այդքան առաջադեմ են եղել, իսկ մեզ դաստիարակելիս նրանց մոտ  հայկական ավանդապաշտությունը գլուխ էր բարձրացրել:
Սակայն դա ոչինչ էր  այն ռոմանտիզմի դեմ, որն ունեցել են նրանք, և որը մեր համատեղ կյանքի ընթացքում  տարեց տարի   կրկնապատկվում էր...

No comments:

Post a Comment