Ոչ այնքան հաճելի բաներից մեկը որ ես ստիպված եմ անել ու երևի դեռ երկար ժամանակ պիտի անեմ, տետր ստուգելն է:Վերջնաժամկետ մեզ համար սահմանված չէ, բայց ես միշտ գերազանցում եմ մտովի նշանակած ժամկետս , և անհարմարության կամ էլ ամոթանքի արժանանալուց մի օր առաջ մի կերպ տրամադրվելով ես սկսում եմ այն, ընթացքում՝ շարունակում և վերջում՝ վերջացնում:Ծիծաղելի է, բայց իսկապես այն ինձ մոտ այդպես է տեղի ունենում:
Զարմանալի է, բայց ապացուցված փաստ, որ տետր ստուգելը սովորաբար դառնում է նոր գրառում գրելու մոտիվացիա:Եթե ես կարողանայի դա անել ստուգելուց հետ, ուրախալի կլիներ, բայց դա միշտ լինում է ստուգելուց առաջ, որը, ինչ խոսք, նորից թողնում է տետրերն իրենց տեղում....
Դրույթներ, թե ինչու եմ ես տհաճությամբ ստուգում տետր:
1. Ունենալով հայոց լեզվի ուսուցչուհի մամա, նշանակում է դեռ մանկուց հասկանալ այս զբաղմունքի բացասական ազդեցությունները:Ամեն անգամ տետր ստուգելիս մաման դառնում էր մեկուսացած, անձեռնմխելի, ջղային, անհասանելի, խուլ ու համար:Նախապես մի քանի օր շարունակ հայտարարում էր, թե տետր ունի ստուգելու, ցանկացած խնդրանքին ստուգելու ընթացքում բացասաբար էր պատասխանում, կամ էլ ուղղակի առանց հարցը լսելու հրամայում էր հեռանալ սենյակից, քանի որ ինքը ՏԵՏՐ Է ՍՏՈՒԳՈՒՄ.....
Հիմա ես իբրև թե դա անում եմ երեխաներիս սենյակում, որպեսզի չմեկուսանամ, սակայն նույնչափ նյարդային եմ դառնում, եթե նրանցից որևէ շշուկ է լսվում:
Խեղճ երեխեքս իրենք են խուլուհամրի պես նստում կողքիս, իսկ ես հանդիսավոր ստուգում տետրերս:
2.Աշակերտների որակական հատկանիշները:
Ձեռագրերն ու չհասկացված բառերը ինձ խենթացնում են, և հատկապես այնպիսի աշխատանքները, որտեղ տառերի փոխարեն ցանկապատներ են նկարվում:
3.Բոլոնյան համակարգի խաչերն ու թռչնակներըխթանել են երեխաների ինքնուրույն մտածելու գերանկարողություն: Աշակերտները մտածելու փոխարեն մորզեի այբուբենով միմյանց թելադրում և ցույց են տալիս պատասխանները, և ինձ կանգնեցնում փաստի առաջ, չկողմնորոշվել գնահատականների մեջ:
Սա կանխելու նպատակով ես գյուտ եմ մոգոնել, և ստուգողական աշխատանքը անցկացնում եմ 2 օրում:Առաջին օրը գրում են միջին ունակությունների երեխաները, իսկ երկրորդ օրը գերազանցիկները:Արդյունքները արդարացնում են միջոցս:
Տետր ստուգել պարտադիր երևույթին հաջորդում է արդյունքները մի քանի դավթարներում անմահացնելը:Եթե նախկինում միայն դպրոցական մատյանում էինք անցկացնում գնահատականները և աշակերտների անվանակոչմամբ ու բացականչույթուններով, ապա հիմա բացի դրանից մեկ անգամ ևս զետեղվում են մեր անձնական մատյաններում, հետո էլ տանը դասարանէյեմ /բռռռռ/ էլէկտրոնային գլուխգործոցում:
Եթե ծուլությունս, ալարկոտությունս, վաղվա օրվան ամեն ինչ թողնելու մոլուցքս կարողանայի ընկճել, կամ հաղթահարել ու անտեսել, տետր ստուգելուն ավելի բայրացակամ կարելի է վերաբերվել:Չէ որ այն իրականում ինձ ստուգելու առիթ է նաև, որով ես ունենում եմ ճիշտ պատկերացում, թե որքանով եմ կարողացել որոշակի գիտելիքներ արմատավորել աշակերտներիս մեջ..
3.Բոլոնյան համակարգի խաչերն ու թռչնակներըխթանել են երեխաների ինքնուրույն մտածելու գերանկարողություն: Աշակերտները մտածելու փոխարեն մորզեի այբուբենով միմյանց թելադրում և ցույց են տալիս պատասխանները, և ինձ կանգնեցնում փաստի առաջ, չկողմնորոշվել գնահատականների մեջ:Սա կանխելու նպատակով ես գյուտ եմ մոգոնել, և ստուգողական աշխատանքը անցկացնում եմ 2 օրում:Առաջին օրը գրում են միջին ունակությունների երեխաները, իսկ երկրորդ օրը գերազանցիկները:Արդյունքները արդարացնում են միջոցս:
Տետր ստուգել պարտադիր երևույթին հաջորդում է արդյունքները մի քանի դավթարներում անմահացնելը:Եթե նախկինում միայն դպրոցական մատյանում էինք անցկացնում գնահատականները և աշակերտների անվանակոչմամբ ու բացականչույթուններով, ապա հիմա բացի դրանից մեկ անգամ ևս զետեղվում են մեր անձնական մատյաններում, հետո էլ տանը դասարանէյեմ /բռռռռ/ էլէկտրոնային գլուխգործոցում:
Եթե ծուլությունս, ալարկոտությունս, վաղվա օրվան ամեն ինչ թողնելու մոլուցքս կարողանայի ընկճել, կամ հաղթահարել ու անտեսել, տետր ստուգելուն ավելի բայրացակամ կարելի է վերաբերվել:Չէ որ այն իրականում ինձ ստուգելու առիթ է նաև, որով ես ունենում եմ ճիշտ պատկերացում, թե որքանով եմ կարողացել որոշակի գիտելիքներ արմատավորել աշակերտներիս մեջ..
No comments:
Post a Comment