Փնթփնթոցս, թե արձակուդներս չեմ ուզում պարապուրդի մատնել, երկար չսպասեցրեց:Պատահաբար իմացա, որ հնարավորություն կա նոր աշխատանքի և քույրիկիս խորհրդով զանգեցի ծանոթուհուս, խնդրելով, նկատի ունենալ իմ թեկնածությունը:Ս........ն անմիջապես կանչեց իր մոտ:Տեղեկացա, որ պետք է շտապ գնալ մարզկենտրոն, գործատուի մոտ հարցազրույցի:
Դեպքերի արագ զարգացումից մոտս սկսեց պանիկա և ներքին համոզվածություն, որ ես սխալ ուղղու վրա եմ:
Ինձ հետ ոչինչ այդքան արագ չի կատարվում, ես ահավոր "դինջ" եմ նման դեպքերի համար, սակայն որոշված էր, ու Ս...ի խորհրդով արտաքինիս վրա երկար ժամանակ վատնեցի, կոկվեցի, դիմահարդարվեցի, որը վերջերս հազվադեպ է պատահում, հագա շատ բարձր կրունկներով կոշիկներ, քանի որ դրանք ինձ մեծ վստահություն են ներշնչում և դատարկ բանականությամբ շտապեցի հարցազրույցի: Տարիքով կնոջը հատուկ խաբուսիկ հանգստությամբ մտա գրասենյակ:
Դողը ցնցում էր ինձ մրսելու աստիճան, ես սարսափում էի գործատուից, սակայն օֆիսի աղջիկներից մեկի ժպիտը թույլ հույս ներշչեց, թե ամեն ինչ ջերմ և վառ կլինի կազմակերպության լոգոյի պես:
Իմ խնդրանքը, տեսնել պրն Աթոյանին, զարմացրեց աղջիկներին, բայց և այնպես նրանք խնդրեցին սպասել, որը հավերժացրեց վախի պրոցեսը, մինչև այն պահը, երբ սպորտային հագուստով միջահասակ մի տղամարդ մտավ օֆիս, ագրեսիվ պահվածքով, պահանջների մի ամբողջ կույտ տեղալով աղջիկների գլխին և բարևելով ինձ հրավիրեց ներս:
Շոկի զգացումից ես միանգամից սթափվեցի, մանր քայլերով հետևեցի նրան և հարմարավետ տեղավորվելով աթոռակին նստեցի նրա դեմ դիմաց և ավելի շոկահարվեցի, երբ տեսա, որ նրա աչքերը կապույտ են :Հասկանալու համար կտտացրեք կապույտ բառի վրա,, հետո շարունակեք.....
Այլայլվեցի հասկանալով, որ նրա մոտ հաստատ կույրի տպավորություն կթողնեմ, քանի որ խոսելիս ամեն տեղ կնայեմ, բացի նրա դեմքից:
Այլայլվեցի հասկանալով, որ նրա մոտ հաստատ կույրի տպավորություն կթողնեմ, քանի որ խոսելիս ամեն տեղ կնայեմ, բացի նրա դեմքից:
Մինչ այդքանը մտածում էի գործատուս սկսեց հարձակողական տրամադրությամբ, խոսելու փոխարեն գոռգոռալով և ռեզյումես կարդալով ուժգին ծիծաղեց,հայտնաբերելով, որ ես ավարտել եմ Բրյուսովի անգլո-պատմական ֆակուլտետը:Սթափ բջիջներիցս մեկը հիշեցրեց իմ անմիջականության և մարդկանց հետ շփվելու կարողությանս մասին, և ես հարկ համարեցի տեղեկացնել, որ մեզանից հետո ֆակուլտետն այլևս չկա, իսկ նա լինելով կումունիզմի սերունդ ինձ հարցախեղդ արեց Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին:Ես կցկտուր պատասխան տալուց հետո խայտառակվեցի, սակայն նկատառում արեցի, որ եթե նախապես իմանայի, որ հարցազրույցը պատմական բնույթ էր ունենալու, լավ կպատրաստվեի:
Նշեմ կարևոր փաստ, որ ես պետք է սպասարկման ոլորտում աշխատեի:Եվ իմ մեկ ուրիշ մարտնչող բջիջի թելադրանքով ես հույս ներշնչեցի գործատուին, որ վերադառնալուն պես , ես լավ կուսումնասիրեմ 2րդ համաշխարհային պատերազմը, իր բոլոր մարամասներով, որպեսզի հաջորդ անգամ չթերանամ:
Հարցազրույցի ընթացքում վախով պարփակված բոլոր բջիջներս հետզհետե ազատագրվեցին, մենք զրուցեցինք քաղաքականության, կին- տղամարդ- քրիստոնյա-մուսուլման հարաբերություններից, հայրենասիրությունից, և ի զարմանս ինձ Գործատուս ասաց, որ ինձ հետ հաճելի է զրուցելը, և ես բոլոր թեկնածուներից ամենահարմարն եմ այդ աշխատանքի համար:Այդպիսի բան միայն կրկեսում է լինում, երբ միանգամից փոխում ես մի քանի հոգեվիճակ:Իմ ահասարսուռ տրամադրվածությունը հաջորդեց լիակատար հանդարտություն և ես երջանկացած վերադարձա տուն:
Ցավոք ինձանից գոհ լինելուս վայելքը տևեց ընդամնեը 3 օր:Ինձ ասացին, որ ես ուշացրել եմ, պետք է մի քանի օր շուտ դիմեի, բայց և այնպես մնում եմ իրենց "ռեզերվում", որը մի քիչ հույս ներշնչեց, մի քիչ էլ ուրախություն,:Ես բնույթով հարմարվող եմ, ցանկացած պարագայում չեմ ընկճվում, գտնում եմ այն ստիմուլը, որ չի թողնում, որ կյանքին տխուր ու հիասթափված աչքերով նաjել:Ըստ այդմ, ես ամառը կանցկացնեմ տանը, երեխեքիս ու հարազատներիս հետ, լողավազանում ու ծաղկանոցներում և առավոտյան աշխատանքի գնալու փոխարեն կկարողանամ քնեեեել մինչև կեսօր:

Ինչպես ասում են, ոչինչ հենց այնպես չի լինում:D:D:D
No comments:
Post a Comment