Thursday, 30 May 2013

4. Պատմություն իմ արձակուրդից

Ծովափնյա սիրավեպեր բացարձակապես չեմ ունեցել, ու պատճառը այն չէ, որ ընտանիքով ենք միշտ մեկնել ուղևորության, այլ ուղղակի դա իմ ամպլուան չէ, երբեք դրանց ֆանատը  չեմ եղել:Ինձ համար ֆլիրտն ավելի գերադասելի է, հատկապես հայերեն տարբերակը , քան կարճատև սիրավեպը:
Խումբը, որի հետ մեկնել էինք Իսպանիա,  հիմնականում ռուսներից էր բաղկացած, և խմբում ընդգրկված երիտասարդները բավականին արագ զույգեր կազմեցին,  և երիտասարդներից միայն ես էի, որ ողջ ժամանակը վայելում էր քրոջս ու մայրիկիս հետ
Մենք համատեղել էինք հանգիստն ու էքսկուրսիաները, և յուրաքանչյուր քաղաքում մեզ տրամադրվում էր ավտոբուս, որով պետք է շրջեինք
տեսարժան վայրերով, և հերթական էքսկուրսիայի մեկնելիս վարորդը սկսեց ուշադրության նոտաներ ցուցաբերել իմ նկատմամբ, որը ինչ-խոսք զարմացրեց ինձ, քանի որ հատկապես ռուս աղջիկները ավելի մեծ մասսայականություն են վայելում նման տեղերում,  քան սովորական մի հայուհի, որը արտաքնապես իրենցից առանձնապես չէր տարբերվում:
Պեդրոն սկզբից սկսեց հարց ու փորձով, ես սիրալիր ու համբերատար պատասխանեցի, ոչինչ չգուշակելով, բայց վերջինիս հետագա գործողությունները սկսեցին զարմացնել, նույնիսկ ծիծաղելի թվալ, երբ նա մամայից թույլատվություն խնդրեց ինձ դիսկո հրավիրել:
Մաման կտրուկ մերժեց, բարկանալով նրա հանդգնության վրա, սակայն նա դրանով չբավարարվեց ու ողջ էքսկուրսիայի ընթացքում պնդեց իր ցանկությունը:Այդ ամենին վերջնականապես միջամտեց  մեր ուղեկցորդը, որը նույնպես հայ էր, և մի շարք լուրջ բացատրություններով փորձեց  համոզել նրան` պարզաբանելով հայ տղամարդկանց ավանդապաշտությունը, խանդը ու թասիբավերլուծական գործոնները:
Պեդրոն հասկանալով, որ գործ ունի հետամնաց քաղաքակրթության հետ ու այլևս չշարունակեց:
Նա բավարարվեց ընդամենը մեկ լուսանկարով և դրանով ամեն ինչ սահմանափակվեց:
Երեկոյան, երբ մեր խմբի բոլոր երիտասարդները գնացին Պալամուսի ակումբներից մեկում գիշեր անցկացնելու, իսկ ես մեծահասակների հետ մնացի հյուրանոցում, ազգային մենթալիտետս  մտածելու առիթ տվեց....

No comments:

Post a Comment